Նախագծային մտածողության սեմինար նախագծային ակումբների համար

Նախագծային ուսումնառության ակումբների աշակերտների ու ղեկավարների համար կազմակերպվեց «Նախագծային մտածողություն» (design thinking) թեմայով աշխատաժողով: Այն վարեց «Գալաքսի» ընկերության ռազմավարության և նորարարության գծով տնօրեն Էդգար Կարապետյանը:

Նախագծային մտածողությունը խնդիրների լուծման մարդակենտրոն մոտեցում է, որը խրախուսում է կարեկցանքը, ստեղծագործականությունը և նորարարությունը: Վերջին տարիներին այն զգալի տարածվել է, քանի որ առաջարկում է բարդ խնդիրների նորարարական լուծումներ ստեղծելու կառուցվածքային մեթոդ:

Նախագծային մտածելակերպի «մեխը» այն մարդկանց հասկանալն է, ում համար մշակում ենք ծառայություն կամ արտադրանք։ Այն օգնում է հետևելու ծառայությունից կամ արտադրանքից օգտվողներին և կարեկցելու նրանց։ Նախագծային մտածելակերպը թույլ է տալիս տալ հարցեր, պարզել իրական խնդիրները, հաստատել ենթադրությունները կամ հերքել դրանք։ Այս մտածելակերպը խիստ օգտակար է երկար ժամանակ բարդ ու անլուծելի թվացող խնդիրներին մարդակենտրոն դիրքերից մոտենալու համար։ 

Այսօր շատ ենք լսում «ուսանողակենտրոն լսարան», «մարդակենտրոն առաջնորդություն», «մարդակենտրոն նախագծում» և այլ այսպիսի արտահայտություններ, որոնք կիրառվում են թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ ոչ պրոֆեսիոնալ միջավայրերում։ Սրանց բոլորի հիմքում հենց նախագծային մտածելակերպն է, որը փորձարկել և կիրառել են արվեստի, գրականության, գիտության, տեխնիկայի և բիզնես ոլորտներում։ Դրա մեթոդաբանությունը կիրառվում է Apple, Google, Samsung և մի շարք այլ համաշխարհային ընկերություններում։ Այն պարտադիր դասավանդվող առարկա է Ստենֆորդի և Հարվարդի համալսարաններում։

Սեմինարը երեխաներին փոխանցեց խոր գիտելիքներ, ոգեշնչեց նրանց և զարգացրեց խնդիրներ լուծելու նրանց հմտությունները: Մասնակիցները հնարավորություն ունեցան խորանալու նախագծային մտածողության աշխարհը մի շարք փոխգործուն առաջադրանքների միջոցով:

Սեմինարի վերջնական նպատակն էր պատրաստել աշակերտներին գաղափարների ներկայացման միջոցառմանը, որը նախատեսված է նոյեմբերի 4-ին։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>